«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը մեկնաբանել է ԱՊԼ 19-րդ տուրում «կարմիրների»՝ «Բարնլիից» կրած նվազագույն հաշվով պարտությունը:
«Տիտղոսը սահում է «Լիվերպուլի» ձեռքից: Հիմա նրանց համար իսկապես դժվար է այն պաշտպանելը: Առաջին տեղից նրանց հեռավորությունը 6 միավոր է, այն կարելի է հետ բերել:
Բայց նրանք սկսում են մտածել լավագույն քառյակի մասին, այլ ոչ թե տիտղոսի: «Լիվերպուլը» պետք է վերադառնա հաղթական ուղի ու գոլեր խփի, նախքան տիտղոսը պաշտպանելու մասին մտածելը:
Նրանք այնքան վատ խաղացին, որ Կլոպը չկարողացավ հավատալ՝ ինչ է կատարվում «Լիվերպուլի» հետ վերջին մի քանի շաբաթներում «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում տարած 7-0 հաշվով պարտությունից հետո»,-Կարագերի խոսքերն է փոխանցում Goal-ը: