Որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերությունների մասին։
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ֆուտբոլիստն ու ֆունկցիոներն օրերս հանդիպում են ունեցել Թուրինում «Յուվենտուսի» ակադեմիայում։ Թե ինչի մասին են նրանք զրուցել, հայտնի չէ։
Marca-ն մանրամասնում է, որ Ռոնալդուն և Պերերսն արդեն մի քանի ամիս է՝ կապ են պահում իրար հետ։ Նրանց հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ 2018 թվականին Ռոնալդուն հեռացավ «Ռեալից», սակայն անցած տարի Կրիշտիանուն այցելեց մադրիդյան թիմի՝ «Բարսելոնայի» հետ խաղին։ Դրանից հետո հարաբերությունները հարթվեցին։ Նշվում է, որ «Յուվենտուսի» բազայում նրանք շփվել են ինչպես հին բարեկամներ։
Ռոնալդուն «Ռեալի» գույները պաշտպանել է 2009-ից 2018 թվականներին։ Լինելով «Արքայական ակումբի» ֆուտբոլիստ՝ 35-ամյա հարձակվողը 4 «Ոսկե Գնդակ» է նվաճել։