Ռազմիկ Գրիգորյանի գլխավորությամբ մրցաշրջանի վերսկսմանն է պատրաստվում «Արարատ-2»-ը, որի շրջանակում 3 ստուգողական հանդիպում կանցկացնի:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Թիմը, որը փոփոխությունների է ենթարկվում մրցաշրջանի առաջին հատվածի համեմատությամբ, արդեն վաղը՝ հունվարի 21-ին, 15:30-ին, կանցկացնի առաջին ստուգողական հանդիպումը՝ մրցակցի հարկի տակ ուժերը չափելով «Ուրարտու-2»-ի հետ:
Հունվարի 30-ին «Արարատ-2»-ը պլանավորում է ստուգողական հանդիպում անցկացնել Վանաձորի «Լոռի»-ի, իսկ փետրվարի 12-ին՝ «Նորավանքի» հետ: