Հայաստանի Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրում «Սևանը» Ձորաղբյուրի մարզահամալիրում հյուրընկալվել է «Արարատ-2»-ի կողմից և կամային հաղթանակ տարել՝ 3-2 հաշվով:
Դաշտի տերերը խաղի հիմնական ժամանակի ավարտից 30 րոպե առաջ հաղթում էին 2-0 հաշվով.գոլերի հեղինակներ էին դարձել Սերոժ Թիթիզյանն ու Գևորգ Մխիթարյանը:
Բայց «Սևանի» ֆուտբոլիստներին հաջողվել է բեկել խաղի ընթացքը և կամային հաղթանակ տանել՝ Արեգ Ազատյանի, Էրիկ Պետրոսյանի և Արամ Սարգսյանի գոլերի շնորհիվ։
19-րդ տուրի առաջին խաղում, որը կայացել է երեկ, «Նորավանքը» Չարենցավանում ընդունել է «Արարատ-Արմենիա-2»-ին և երկու անպատասխան գնդակ է ուղարկել վերջինիս դարպասը: Դուբլ է ձևակերպել Քրիստիան Բոատենգը:
«Նորավանքն» այս կերպ 9 խաղ է՝ չի պարտվում:
19-րդ տուրի վերջին երկու խաղերը կկայանան վաղը՝ մարտի 7-ին: ԲԿՄԱ-ն Ավանի ակադեմիայի մարզադաշտում կընդունի «Փյունիկ-2»-ին, իսկ «Վեստ Արմենիան» Էջմիածնում կհյուրընկալի «Ուրարտու-2»-ին: Երկու խաղն էլ կմեկնարկի 14:00-ին: