«Զենիթի» պաշտպան Դեյան Լովրենը պատմել է «Լիվերպուլից» հեռանալու որոշման և մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ հարաբերությունների մասին.
«Երբեք ոչնչի մասին չեմ զղջում, իմ գլխում այդ զգացողության համար տեղ չկա: Որոշում կայացրի հեռանալ «Լիվերպուլից»: Վերջին շրջանում ես այնտեղ ինձ երջանիկ չէի զգում, քանի որ ինձ հետ հույսեր չէին կապում: Հիմա ես երջանիկ եմ և իմ որոշումն այստեղ լինելն է: Կարծում եմ՝ նրանք ինձ ավելի շատ են կարոտում, քան ես իրենց: Եվ ես գիտեմ,որ Կլոպը գիտի այդ մասին: Երբեմն խոսում եմ նրա հետ, մի անգամ նա ինձ գրեց, որ կարոտում է, իսկ ես չպատասխանեցի նույն կերպ:
Կլոպի գլխավոր որա՞կը. կարծում եմ՝ աշխատանքային գործընթացին իր վերաբերմունքը: Նա գիտի, թե ինչ է նշանակում լավ աշխատել: Երբեմն սա դժվար է հասկանալը, բայց այստեղ և «Լիվերպուլում» մարդիկ տարբեր կերպ են վերաբերվում իրենց աշխատանքին: Սա այն է, ինչ ես մշտապես փորձում եմ բացատրել. կարևոր չէ՝ խաղում ես Տուլայի «Արսենալի» դեմ, թե «Լացիոն» «Դորտմունդի», պետք է այդ խաղերին, այդ մրցակցությանն ու քո խաղին նույն կերպ վերաբերվես: Սա այն է, ինչ ես սովորել եմ «Լիվերպուլում»,- Լովրենի խոսքերն է փոխանցում «Զենիթի» պաշտոնական կայքը: