Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն հայտնվել է «Մոնակոյի» հետաքրքրությոան կենտրոնում: Այս մասին հաղորդում է AS- ը:
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը պատրաստ է 32-ամյա բրազիլացուն առաջարկել եռամյա պայմանագիր՝ յուրաքանչյուր մրցաշրջանի համար 6 միլիոն եվրո աշխատավարձով:
Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվում է 1,5 տարի անց: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարսելոն կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում: