«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էշլի Յանգը կարող է տեղափոխվել Չինաստանի առաջնություն, հաղորդում է Daily Mail-ը:
34-ամյա ֆուտբոլիստի գործակալները կապվել են «Շանդոնգ Լունենգ» ակումբի հետ: Չինական ակումբը պատրաստ է այս ձմռանը ավարտել գործարքը:
Հիշեցնենք, որ Յանգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է հաջորդ ամռանը, և ակումբը չի պատրաստվում երկարաձգել այն:
Մանչեսթերյան ակումբի ավագը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում: