Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հայտարարել է 23-ամյա ուկրաինացի պաշտպան Եգոր Կլիմենչուկի հետ պայմանագիր կնքելու մասին:
Եգորը հանդես է եկել բելառուսական «Մինսկ», «Նաֆտան», ուկրաինական «Ավանգարդ», «Օլիմպիկ Դոնեցկ» և մի շարք այլ ակումբներում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ուկրաինական «Լվով» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ: