Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանն այսօր՝ հունվարի 19-ին, նշում է ծննդյան 34-րդ տարեդարձը:
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է հայկական ֆուտբոլի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, ամենայն բարիք և հաջողություններ նոր նախաձեռնություններում:
Մանուչարյանը Հայաստանի հավաքականի մարզաշապիկով անցկացրել է 54 հանդիպում ՝ դառնալով 9 գոլի հեղինակ: 2020 թվականի օգոստոսին Էդգարը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Այժմ նա համագործակցում է ԲԿՄԱ-ի մարզչական շտաբի հետ, ինչպես նաև վարում է հեղինակային «Ֆուտբոլ Էդգար Մանուչարյանի հետ» հաղորդումը: