«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հեռացվեց Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի՝ «Աթլետիկի» հետ խաղում (2:3)։
Հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն արգենտինացին կարմիր քարտ է ցույց տվել խաղի 120-րդ րոպեին՝ բասկերի հարձակվող Ասյեր Վիլյալիբրեին թիկունքից գլխից հարվածելու համար։
Մեսսին կապտանռնագույնների կազմում 753 խաղ է անցկացրել ու առաջին կարմիր քարտը ստացել։