ԱՊԼ-ի 19-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Քրիսթալ Փելասին»։
Պեպ Գվարդիոլայի սաները վստահ հաղթանակ տարան կարևոր խաղում։ «Քաղաքաբնակները» 4-0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ Դուբլ գրանցեց Ջոն Սթոունզը, մեկական անգամ աչքի ընկան Իլկայ Գյուդողանն ու Ռահիմ Ստերլինգը։
«Մանչեսթեր Սիթին» այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցնում է 35-ի, հավասարվում «Լեսթերի» հետ ու բարձրանում 2-րդ տեղ։ Առաջատար «Ման Յունայթեդից» «Սիթին» հետ է մնում 2 միավորով։