Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալել էր «Ֆրայբուգին»։
Հանդիպման 7-րդ րոպեին մյունխենցիները առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին։
62-րդ րոպեին Նիլս Պետերսենը հավասարեցրեց հաշիվը։ 75-րդ րոպեին Թոմաս Մյուլլերը դարձյալ առաջ մղեց «Բավարիային»։ Հանս-Դիտեր Ֆլիկի սաները հաղթեցին 2-1 հաշվով։
Այս արդյունքից հետո «Բավարիան» 36 միավոր ունի ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղով ընթացող «ՌԲ Լայպցիգից» առաջ մնալով 4 միավորով։