«Նոայի» նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը կարիերան կշարունակի ՖԱԼ-ում հանդես եկող «Տոմ» ակումբում: Այս մասին տեղեկանում ենք Տոմսկը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունից:
«Սիմոնյանի վերջին ակումբը «Նոան» էր, որտեղ նա հանդես էր եկել այս մրցաշրջանի առաջին հատվածում (10 խաղ, 3 գոլ, 2 գոլային փոխանցում):
🆕 Сегодня состав «Томи» пополнил 25-летний полузащитник Артем Симонян. Последним клубом Артема был армянский «Ноа», за который он выступал в первой половине этого сезона (10 матчей, 3 гола, 2 голевые передачи). Контракт с новичком рассчитан до конца сезона. pic.twitter.com/WnZggVp4MS
— ФК «Томь» Томск (@fctomtomsk) January 17, 2021
Նորեկի հետ պայմանագիր է ստորագրվել մինչև այս մրցաշրջանի ավարտը»,-ասված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը, ռուսական «Զենիթի» սան է: Տոմսկը ներկայացնող ակումբն այժմ մարզում է «Զենիթի» նախկին հարձակվող Ալեքսանդր Կերժակովը:
Հավելենք, որ ՖԱԼ-ի ընթացիկ մրցաշրջանում ակումբը վաստակել է 17 միավոր և գտնվում է 21-րդ հորիզոնականում: