«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ակումբի ցուցադրած արդյունքների մասին, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
«Միլանն» այն ակումբը չէ, որը պետք է գոհ լինի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելուց: Այս թիմը միշտ պետք է պայքարի տիտղոսների համար:
Վերջին 7 տարիների ընթացքում «Միլանը» չի մասնակցել Չեմպիոնների լիգային, ինչն անընդունելի է:
Ես այստեղ եմ, որպեսզի փոխեմ այս իրավիճակը»,-ասել է Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Միլանը» վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը: