ԱՊԼ 19-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Ֆուլհեմին» ու մի կերպ կարողացավ հաղթանակ կորզել։
Խաղի 44-րդ րոպեին տանտերերի կազմում ուղիղ կարմիր քարտ ստացավ Ռոբինսոնը՝ թիմին թողնելով տասը հոգով։ Բայց սա ևս չէր օգնում Լեմպարդի սաներին։
Միայն 78-րդ րոպեին Մաունթին հաջողվեց բացել խաղի հաշիվն ու հաղթանակ պարգևել հյուրերին։
«Չելսին» 29 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Ֆուլհեմը» 12 միավորով՝ 18-րդ։