Հաղորդվում է, որ «Միլանը» բարելավել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին առաջարկած պայմանագիրը:
Իտալական ակումբը արդեն մեկ ամիս է փորձում է հարձակվողին ստորագրել, բայց կողմերը չեն կարող համաձայնության գալ պայմանագրի շուրջ:
«Միլանի» ղեկավարությունը հարձակվողի վերջնական որոշմանը կսպասի մինչև դեկտեմբերի 26-27-ը: Եթե Զլատանը բավարարված չլինի նոր պայմաններով, ապա «Միլանը» կանցնի մեկ այլ հարձակվող ձեռք բերելու տարբերակին: