Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կողմ է արտահայտվել խփած գնդակները հեռավորության վրա նշելու գաղափարին, տեղեկացնում է Sky-ը:
«Խփած գնդակը նշելու լավագույն տարբերակն ՝ այն միայնակ տոնելն է: Այո, իմ թիմի ֆուտբոլիստները սիրում են միասին տոնել դարպասի գրավումը, բայց համավարակից պաշտպանվելն ավելի կարևոր է:
Վստահ եմ ՝ մենք կարող ենք վերահսկել այդ գործընթացը»,-ասել է Մոուրինյուն:
Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան, անգլիական Պրեմիեր լիգան, անգլիական ֆուտբոլային լիգան և Անգլիայի կանանց Սուպերլիգան համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել երկրում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ: