Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Դանիել Օլմոն հայտարարել է ակումբային գրանցումը փոխելու պատրաստակամության մասին: Ըստ լուրերի, Մադրիդի «Աթլետիկոն» հետաքրքրություն է ցուցաբերում Իսպանիայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպանի նկատմամբ:
«Այս ամառ կատարյալ պահն էր կարիերայի հաջորդ քայլը կատարելու համար:
Ի վերջո, դա տեղի չունեցավ, բայց ես ինքս ինձ ասացի, որ ես, այնուամենայնիվ, ուրախ եմ, քանի որ ուզում էի խաղալ Չեմպիոնների լիգայում:
Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ այստեղ [Խորվաթիա] իմ ցիկլը ավարտվել է, և ես ուզում եմ անել հաջորդ քայլը՝ շարունակելու իմ առաջընթացը»,- մեջբերում է Օլմոյին AS-ը: