Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցում է Զագրեբի «Դինամոյի» հետ:
Հանդիպումը կկայանա Զագրեբի «Մաքսեմիր» մարզադաշտում և կմեկնարկի 21:55, իսկ Ժոզե Մոուրինյուի թիմը խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով.
«Տոտենհեմ». Ուգո Լյորիս, Դավինսոն Սանչես, Սերժ Օրյե, Բեն Դևիս, Հարի Ուինքս, Մուսա Սիսոկո, Լուկաս Մոուրա, Դելե Ալի, Էրիկ Լամելա, Էրիկ Դայեր, Հարի Քեյն:
Թիմերի միջև կայացած առաջին խաղում անգլիական թիմը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթանակ էր տարել: