Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց հունական «Օլիմպիակոսի» հետ և նվազագույն հաշվով պարտություն կրեց: Հանդիպման միակ գնդակը խաղի 51-րդ րոպեին հեղինակեց Յուսեֆ Էլ-Արաբին:
«Զինագործները», այդուհանդերձ, դուրս եկան մրցաշարի քառորդ եզրափակիչ, քանի որ առաջին խաղում՝ մրցակցի հարկի տակ, 3-1 հաշվով հաղթանակ էին տարել:
Ի դեպ, պատասխան խաղը հունական թիմն ավարտեց 10 հոգով. թիմի սենեգալցի պաշտպան Ուսեյն Բան խաղավարտին՝ 82-րդ րոպեին, զգուշացվեց երկու դեղին քարտով ու հեռացվեց խաղադաշտից՝ նախ կոպիտ խաղի, ապա ոչ սպորտային պահվածքի համար:
1/8 եզրափակչի մյուս խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտություն կրեց Զագրեբի «Դինամոյից» ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ առաջին խաղում էլ այս նույն հաշվով հաղթել էր Ժոզե Մոուրինյուի թիմը:
«Դինամոյի» կազմում այսօր դուբլ ձևակերպեց Միսլավ Օրշիչը՝ աչքի ընկնելով հանդիպման 62-րդ և 82-րդ րոպեներին: