«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչում 1-2 հաշվով պարտվեց «Ատլետիկին»։
Խաղավարտին դրվագներից մեկում «Ռեալի» գրոհի ժամանակ Ունայ Նունյեսը հեռացրեց գնդակը սեփական տուգանային հրապարակից Մարկո Ասենսիոյի հետ պայքարում, ինչից հետո «արքայական» ակումբի ֆուտբոլիստները 11-մետրանոց էին պահանջում։
Այդ դրվագը այդպես էլ չդիտարկվեց VAR-ով ու կրկնապատկերը չցուցադրվեց հեռարձակման ընթացքում։ Դրա փոխարեն մրցավարները 11-մետրանոց էին դիտարկում Ռամոսի մասնակցությամբ դրվագում։
Խաղից հետո Ասենսիոն ևս մեկնաբանել էր միջադեպը․
«Գնդակը դիպել էր նրա ձեռքին»,-Ասենսիոյի խոսքն է մեջբերում Marca-ն։