Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» 1:2 հաշվով պարտվեց Բիլբաոյի «Ատլետիկին»:
18-րդ րոպեին Ռաուլ Գարսիան բացեց հաշիվը: Մինչև ընդմիջման գնալը իսպանացին երկրորդ անգամ գրավեց «արքայական» թիմի դարպասը: Հիմնական ժամանակի ավարտից 17 րոպե առաջ Բենզեման կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել Զիդանի թիմին չհաջողվեց:
Այսպիսով, «Ատլետիկը» դուրս եկավ եզրափակիչ, և Իսպանիայի սուպերգավաթի համար խաղում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:
Հանդիպման գոլերն՝ այստեղ: