Լիբերտադորեսի գավաթի կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպման շրջանակում «Սանտոսը» խոշոր հաշվով հաղթեց «Բոկա Խունիորսին» (3-0):
Այս խաղում գոլերը հեղինակեցին ՝ Դիեգո Պիտուկան, Էֆերսոն Սոտելդոն և Լուկաս Բրագան:
Հիշեցնենք, որ առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:
Հավելենք, որ «Սանտոսը» եզրափակչում հանդիպելու է «Պալմեյրասին»: