«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է իր ֆուտբոլիստների հանդեպ պահանջների փոփոխության մասին՝ կապված ընթացիկ մրցաշրջանի խիտ գրաֆիկով.
«Այս մրցաշրջանի միակ տարբերությունն այն է, որ մենք սկսել ենք ավելի քիչ վազել: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները չափազանց շատ էին վազում: Ֆուտբոլում պետք է նաև քայլել, կամ էլ քիչ վազել: Առանց գնդակի դու պետք է վազես, բայց, ստանալով գնդակը, դու ավելի շատ դիրքային ես գործում. այդ իսկ պատճառով թող գնդակը վազի, ոչ թե դու:Այս առումով մենք ավելացրել ենք:
Բայց այս մրցաշրջանում մեզ մոտ ամեն ինչ չէ, որ ստացվել է, և դա իմ մեղքով էր: Ես իմ գաղափարները բավականաչափ հստակ չեմ փոխանցել ֆուտբոլիստներին, բայց հիմա, կարծես, ամեն ինչ լավ է»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ESPN-ը:
Այսօր՝ հունվարի 13-ին, Խոսեպ Գվարդիոլայի սաներն ԱՊԼ-ի 18-րդ տուրի շրջանակում կխաղան «Բրայթոնի» հետ: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22:00-ին է:
«Մանչեսթեր Սիթին» անցկացրած 15 խաղից հետո վաստակել է 29 միավոր և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Բրայթոնը» 14 խաղից հետո 17-րդ տեղում է: