«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ու թիմի կիսապաշտպան Իսկոն այսօր կայացած մարզումից հետո առանձնազրույց են ունեցել, որը բավականին երկար է տևել, հաղորդում է El Desmarque-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի մասնագետն ասել է Իսկոյին, որ ամբողջությամբ վստահում է Իսկոյին։ Իսպանացի ֆուտբոլիստը Իսպանիայի Սուպերգավաթի «Ատլետիկի» դեմ կիսաեզրափակիչում կարող է լինել մադրիդյան թիմի մեկնարկային կազմում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը ցանկություն է հայտնել, որ Իսկոն մնա «Ռեալում»։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչը մտադիր է առավելագույնը ստանալ 28-ամյա ֆուտբոլիստից։