«Մանչեսթեր Յունայթեդը» «Բարնլիի» դեմ խաղում հաղթանակ տանելուց հետո 36 միավորով գլխավորեց Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
Սա առաջին դեպքն է 2012/13 թվականներից հետո, երբ «Ման Յունայթեդը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը առնվազն 17 հանդիպումներից հետո։ Վերջին անգամ ՄՅՈՒ-ն աղյուսակը գլխավորել էր Սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ չեմպիոնական վերջին տարում։
Առաջիկա տուրում «Ման Յունայթեդը» մրցելու է «Լիվերպուլի» հետ։ Յուրգեն Կլոպի թիմը երկրորդն է մրցաշարային աղյուսակում՝ հետ մնալով «մանկունյանցիներից» 3 միավորով։