Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է ֆուտբոլում ռասիզմի վերաբերյալ իր տեսակետներով․
«Չեմ կարծում, որ այն ամբողջովին կվերանա: Մենք պետք է պայքարենք, բայց նրան հաղթելու համար ժամանակ է պետք: Սա պայքար է, որը մենք պետք է ամեն օր մղենք, հատկապես դպրոցներում, ընտանիքներում: Մենք պետք է փորձենք ավելի լավ միջավայր ստեղծել ապագա սերունդների համար: Սա պայքար է, որը պետք է իրականացվի ամեն օր», — ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Չելսի» — «Տոտենհեմ» հանդիպման ժամանակ «կապույտների» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը ռասիստական վիրավորանքների է արժանացել։