ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մրցանակը շնորհում է հեղինակավոր France Football պարբերականը:
«Մարդիկ մտածում են, որ ես փոխվել եմ, բայց դա այպես չէ։ Ես ինձ ավելի վստահ եմ զգում, քան պատանեկան տարիքում։
Ուզում եմ ռիսկի դիմել և հաղթող ճանաչվել»,- Մբապեի խոսքը մեջբերում է L’Équipe-ը:
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը այդ մրցանակը ստանում է երկրորդ տարին անընդմեջ։
Մբապեն Ֆրանսիայի այս առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 11գոլի հեղինակ: