«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խնդրել է տեղափոխել Իտալիայի Սուպերգավաթի՝ «Յուվենտուսի» հետ խաղը, հայտնում է Football Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, իտալական թիմի ղեկավարը դժգոհել է խիտ գրաֆիկից և հանդիսականների քիչ քանակից: «Նապոլիի» նախագահն առաջարկել է խաղն անցկացնել ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Աղբյուրը վստահեցնում է, որ նրա խնդրանքը մերժվել է, և «Նապոլի»-«Յուվենտուս» խաղը կկայանա հունվարի 20-ին «Մապեյ» մարզադաշտում, ինչպես և նախատեսվում էր: Հանդիպման մեկնարկն ուղիղ կեսգիշերին է:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Նապոլին» 16 տուրի արդյունքներով 31 միավոր է վաստակել և գտնվում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: «Յուվենտուսը» 33 միավորով 4-րդն է: