«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղի արդյունքը (2-1): Ուրուգվայցին այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ:
«Ընդմիջմանը մենք շտկեցինք բոլոր սխալնները, որոնք թույլ էինք տվել առաջին խաղակեսում: Վալվերդեն մեզ մատնանշեց բոլոր պահերը, ցույց տվեց, թե որտեղ ու ինչը մենք այնպես չարեցինք պրեսինգի տակ:
Ինչ-որ տեղ լավ ստացվեց, ինչ-որ տեղ՝ վատ: Բայց դրա համար էլ հենց մենք ունենք մարզիչ, որպեսզի ուղղենք նման սխալները:
Թիմը բավականաչափ համբերություն դրսևորեց: Արդյունքում վստահությունն ու խաղակցվածությունը մեզ օգնեցին 3 միավոր վաստակել հիմնական մրցակցի դեմ խաղում», – Սուարեսի խոսքերն է մեջբերել El Chiringuito-ն: