Ա Սերիայի 17-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Սասուոլոյին» (3-1):
Հանդիպման գոլերը հեղինակվեցին երկրորդ խաղակեսում:
Թուրինյան ակումբի կազմում առաջին գնդակը խփեց Դանիլոն: «Սասուոլոյի» կազմում պատասխան գոլը խփեց Գրեգուար Դեֆիրելը:
82-րդ րոպեին Ահարոն Ռեմսիի և Կրիշտիանու Ռոնալդուի 92-րդ րոպեին խփած գնդակները հաղթանակ պարգևեցին տանտերերին:
Այսպիսով, «Յուվենտուսը» վաստակեց 33 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: