ՊՍԺ-ն հետաքրքրված է ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Լուկաս Պակետային, հայտնում է Sky Sport Italia-ն:
Փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն 22-ամյա խաղացողի մեծ երկրպագու է և հույս ունի բրազիլացուն բերել Ֆրանսիայի մայրաքաղաք: Ըստ աղբյուրի, միլանցիները պատրաստ կլինեն ազատվել խաղացողից այն նույն գումարի դիմաց, որով նրան գնել էին ՝ 35 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում նա մասնակցել է 13 հանդիպումների և կատարել մեկ գոլային փոխանցում: