«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղը (0-0), ինչպես նաև քննադատել լիգայի ղեկավարությանը։
«Կարողացանք խաղալ, բայց ցավալի է, որ Պրիմերայի ղեկավարությանը ստիպեց մեզ դա անել։ Կարծում եմ՝ հայտնի էր, որ ուժեղ ձյուն է լինելու։ Ստիպված էինք սառած թռիչքուղով թռնել, իսկ հիմա չենք կարող վերադառնալ։ Պրիմերայի ղեկավարությունը պիտի հիշի, որ մենք մարդիկ ենք, ոչ թե խամաճիկներ, որոնք պիտի խաղան ցանկացած իրավիճակում։ Առաջին հերթին պիտի մարդկանց անվտանգության մասին մտածել։ Մենք ընտանիքներ ունենք։
Ինչ վերաբերում է խաղին, ուզում էինք 3 միավոր վաստակել, բայց այսպիսի ուղևորությունից հետո դա անելը հեշտ չէր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Օսասունային» կատարած աշխատանքի համար, քանի որ չնայած ձյանը՝ կարողացել էին դաշտը պատրաստել»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։