Անգլիայի Գավաթի 3-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Ասթոն Վիլային» ու ջախջախիչ հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 1-4 հաշվով։
Հաշիվը բացվեց 4-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ հյուրերի ֆուտբոլիստ Սադիո Մանեն։ Առաջին կեսի ավարտից 4 րոպե առաջ տանտերերի 17-ամյա հարձակվող Լուի Բարին հավասարեցրեց հաշիվը։
60-րդ րոպեին Վեյնալդումը նորից առաջ մղեց հյուրերին։ 3 րոպե անց Մանեն դուբլ ձևակերպեց։ Եվս 2 րոպե անց Մոհամեդ Սալահը հաշիվը դարձրեց 4-1։
Նշենք, որ տանտերերը հանդես էին գալիս երիտասարդական կազմով. թիմում ավելի վաղ կորոնավիրուսով վարակման «բռնկում» էր եղել:
Այսպիսով Կլոպի սաները դուրս եկան Անգլիայի Գավաթի 4-րդ փուլ՝ 1/16 եզրափակիչ, իսկ մրցակցին կիմանան վիճակահանության արդյունքում։