«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
El Chiringuito-ն հաղորդում է, որ իսպանացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Նրանք ցանկանում են ուժեղացնել պաշտպանական գիծը։
Ռամոսի պայմանագրի ժամկետն «արքայական» ակումբի հետ ավարտվում է այս տարվա ամռանը։ Կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել։
Ռամոսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Պարի Սեն Ժերմենը», «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Սիթին»։