«Լիվերպուլը» միացել է «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի համար պայքարին։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։
Խաղացողի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021-ի ամառ։ Հունվարից սկսած ֆուտբոլիստն արդեն պաշտոնապես կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ալաբային հավակնում է նաև «Ռեալը»։