Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլում «Տոտենհեմը» մրցեց «Բրենտֆորդի» հետ։
12-րդ րոպեին Մուսա Սիսոկոն առաջ մղեց «խթաններին»։ 70-րդ րոպեին Ժոզե Մոուրինյոյի թիմի առավելությունը կրկնապատկեց Սոն Հին Մինը։
«Տոտենհեմը» հաղթեց 2-0 հաշվով և դուրս եկավ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ։ «Խթանները» եզրափակիչում կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդ» — «Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողին։