«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի ապագան շարունակում է անորոշ մնալ։ 34-ամյա իսպանացին դեռևս համաձայնության չի հասել «արքայական» ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։
ESPN-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» ուշադիր հետևում է Ռամոսի շուրջ ստեղծված իրավիճակին «Ռեալում» ու միանում է նրա համար պայքարին։
Աշխարհի 2010 թվականի չեմպիոնի ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտենհեմն» ու «Պարի Սեն Ժերմենը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռամոսն ու «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը օրեր առաջ հանդիպել են։ Կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել։