Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ամիենին»։ Փարիզյան ակումբը առանց դժվարության կարողացավ հաղթլ մրցակցին 4-1 հաշվով։
Այս խաղում իր հաշվին դուբլ ձևակերպեց Մբապեն, ևս մեկական անգամ աչքի ընկան Նեյմարը և Իկարդին։
Այս խաղից հետո ՊՍԺ-ն վաստակեց 45 միավոր և միանձնյա գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։ «Ամիենը» 17 միավորով 18-րդն է։