«Տոտենհեմը» հունվարին բաց չի թողնի Ուգո Լյորիսին ու Դելե Ալիին։ Այս մասին հաղորդում է The Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստներին ձեռք բերելով հետաքրքրված կլինի լոնդոնցիների նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, որը մոտ ժամանակներս կհայտարարվի որպես փարիզյան թիմի գլխավոր մարզիչ։
Սակայն նշվում է, որ «Տոտենհեմը» մերժելու է հունվարին Լյորիսի ու Ալիի վերաբերյալ ցանկացած առաջարկ։