Լա լիգայի 16-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել է «Էլչեին»։
20-րդ րոպեին Զինեդին Զիդանի թիմին առաջ մղեց Լուկա Մոդրիչը։ Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը։ 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ֆիդելը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Այս արդյունքից հետո «Ռեալը» միավորների քանակը հասցնում է 33-ի ու շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում։