Գերմանական հեղինակավոր BILD պարբերականի լրագրող Ռայմոնդ Հինկոն կարծում է, որ կիսապաշտպան Կայ Հավերցը ափսոսում «Չելսի» տեղափոխվելու իր որոշման մասին:
«Կայ Հավերցը, նույնիսկ եթե բարձրաձայն չասի, արդեն հարյուր անգամ անիծել է «Չելսի» տեղափոխությունը: Նա փողի հետևից վազեց: Կայը Սուրբ Ծնունդը նշում է ընտանիքից հեռու, նա փակված է կղզում:
Հավերցը պահեստայինների նստարանից հետևում է «Չելսիի»՝ մրցաշարային աղյուսակի ներքևում գտնվող«Արսենալից» կրած պարտությանը, իսկ հետո 15 րոպեով դուրս է գալիս խաղադաշտ: Սա ողորմությունից դրդված սպանություն է:
Նա ավելի հաճախ կսկսի զղջալ, որ մերժեց «Բավարիային», երբ Հանս-Դիտեր Ֆլիկն ուզում էր նրան իր թիմում տեսնել»,- գրել է լրագրողը: