«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատմել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ ունեցած հարաբերությունների մասին։ Բելգիացին անկեղծացել է, որ սկզբում նրանք իրարից հեռավորություն են պահել հարաբերություններում։
«Սկզբում մեր հարաբերություններում կար հեռավորություն։ Բայց դա այն պատճառով էր, որ մենք չունեինք ընդհանուր պատմություն, ինչպես շատերը ակումբում։ Հետո նա հասկացավ դա, մենք լավ շփվեցինք 2019 թվականի ամռանը։ Այդ պահից մենք գերազանց փոխհարաբերություններ ունենք»,-Կուրտուայի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով Sporza-ին։
Կուրտուան «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականին «Չելսիից»։
Զիդանի գալուց հետո Կուրտուան մեկնարկային կազմում տեղի համար պայքարում էր Կեյլոր Նավասի հետ։ Այնուհետև կոստառիկացին հեռացավ թիմից՝ միանալով ՊՍԺ-ին։