«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է լուրերը, որոնց համաձայն թիմի ավագ Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել ՊՍԺ։
«Ես չգիտեմ ու չեմ կարող մեկնաբանել այդ ամենը։ Նրա անունը շրջանառվում է մամուլում, բայց ես չգիտեմ՝ ճիշտ է դա, թե ոչ։ Մենք կհանդիպենք միմյանց հետ մի քանի ամիս անց ու կքննարկենք իրավիճակը, բայց հիմա անհանգստանալու կարիք չկա։
Չեմ կարծում, որ Լեոն իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի՝ ելնելով մարզչի կամ էլ երկրի ցանկությունից։ Այդպիսի որոշումները պետք է կայացվեն ողջ ընտանիքով։ Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ մարզիչը կարող է ազդեցություն ունենալ նրա վրա»,-Կումանի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Մեսսին ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 18 հանդիպման ու դարձել 10 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։