Այսօր կայանում է ՀՖՖ հերթական՝ 20-րդ ժողովը, որի ընթացքում Արմեն Մելիքբեկյանը ներկայացնում է ավարտվող տարվա հաշվետվությունը:
ՀՖՖ նախագահը խոսեց «Լոկոմոտիվ», «Արագած», «Տորպեդո» ակումբերին լիցենզիայից ժամանակավորապես զրկելու մասին:
«Պայմանավորված խաղերի թեման բավական երկար ժամանակ գոյություն է ունեցել մեր ֆուտբոլում:
Եղել են քրեական գործեր. կարող ենք հիշել «Արարատ-Ուլիս» խաղի վերաբերյալ հարուցված գործը, որն այդպես էլ ամբողջովին չի բացահայտվել:
Մենք իրավապահ մարմիններին խնդրել ենք վերաբացել մինչև 2019 թվականը տեղի ունեցած դեպքերը, քանի որ դրանք կարող են կապ ունենալ ներկայիս դեպքերի հետ:
Իհարկե, վրա հասած պատերազմը փոխեց մեր պլանները, սակայն, մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը»,-ասել է Մելիքբեկյանը: