FAF-ը հաղորդում է, որ ՀՖՖ տարեկան ժողովում Արմեն Մելիքբեկյանին կարող է անվստահություն հայտնվել:
«Մեզ հայտնի դարձած տեղեկության համաձայն այսօր կայանալիք ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող ակումբներից մեկի կողմից նախատեսվում է անվստահություն հայտնելու միջոցով պաշտոնանկ անել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։
Հաշվի առնելով․ որ վերջին շրջանում հայկական ֆուտբոլի առաջընթացը ակնառու է` հավաքականին վերջապես վստահվել է փորձառու մարզիչ, իսկ ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականների ելույթները ծանր՝ կորոնավիրուսային և պատերազմական տարվա ընթացքում եղան հայ ազգին ուրախություն պարգևած եզակի իրադարձություններից, այս նախաձեռնությունը համարում ենք աբսուրդային և մեր աջակցությունն ենք հայտնում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին` պատրաստակամություն հայտնելով հնարավոր բոլոր միջոցներով խափանել հայկական ֆուտբոլը արկածախնդրության և ապակայունացման տանելու հերթական դրսևորումը։
Ցանկանում ենք կրկին կարևորել՝ նեղ անձնական շահերը և ամբիցիաները պետք է տեղ չունենան հայկական ֆուտբոլում, իսկ մեր ֆուտբոլի ապագան պետք է որոշեն դրա իրական շահառուները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նիստը կայանալու է այսօր ՝ 13:00-ին: