«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն վատացրել է հարաբերությունները խաղընկերների հետ, հաղորդում է Diario Gol-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսը մի քանի անգամ արտահայտել է դժգոհությունը կապված Իսկոյի ցուցադրած խաղի վերաբերյալ թե՛ հանդիպումներում, թե՛ մարզումներին։ Դրանից հետո իսպանացիները չեն շփվում։
Հաղորդվում է, որ Ռամոսին աջակցել են «Ռեալի» մյուս խաղացողները ու կարծում են, որ ակումբը պետք է վաճառի Իսկոյին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ մադրիդյան թիմից, սակայն նա դեռևս առաջարկներ չունի։