Globe Soccer Awards-ում հայտնի են «տարվա լավագույն խաղացող» և «նախորդ 20 տարիների լավագույն խաղացող» անվանակարգերում հաղթողները։
2020 թվականի լավագույն խաղացող է ճանաչվել Ռոբերտ Լևանդովսկին, ով գերազանցել է Կրիշտիանու Ռոնալդուին («Յուվենտուս») և Լիոնել Մեսսիին («Բարսելոնա»)։
35-ամյա Ռոնալդուին է տրվել 2001-ից 2020 թվականների լավագույն խաղացողի մրցանակը։ Նրա մրցակիցներն էին Լիոնել Մեսսին, Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և «Բարսելոնայի» նախկին խաղացող Ռոնալդինյոն։
Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում խաղացել է «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում» ու «Յուվենտուսում»։
Ռոնալդուն 2016 թվականին Պորտուգալիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 2-ական անգամ՝ Իսպանիայի և Իտալիայի։ Ռոնալդուն 5 անգամ հաղթել է «Ոսկե գնդակ» մրցանակը։