Հայտնի են դարձել Globe Soccer Awards մրցանակաբաշխության լավագույն մարզիչ անվանակարգի հաղթողները։
Նախորդ 20 տարիների լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Հավակնորդների թվում են եղել նաև Զինեդին Զիդանը («Ռեալ»), Ժոզե Մոուրինյոն («Տոտենհեմ») և Սըր Ալեքս Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Յունայթեդ»)։
Գվարդիոլան իր մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաև «Բարսելոնան» և «Բավարիան»։
2020 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։ Նա գերազանցել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին ու «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիին։