Աբու Դաբիում Mubadala World Tennis Champhionship մրցաշարի1/4 եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը հաղթել է հարավկորեացի Չեն Հոնին:
1 ժամ 36 րոպե տևած մրցավեճում Խաչանովն առավելության է հասել Հոնի նկատմամբ 7:6, 6:4 հաշվով:
Կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովն ուժերը կչափի աշխարհի առաջին ռակետ, լեգենդար Ռաֆայել Նադալի հետ:
Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Նովակ Ջոկովիչը և Ստեֆանոս Ցիցիպասը: